Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3058-Ա 11.09.2018թ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի h.87-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ․1541-Ն որոշումներին համապատասխան․
1․Աճուրդով օտարելու նպատակով առանձնացնել գույք` համաձայն հավելվածներով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2․Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․Նիկոյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ. ԱՐԵՅԱՆ