Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2452-Ա 12.07.2021թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՈՒ ԴՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԻ,
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՆԵՐՈՎ, ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՈՒ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԳՈՏՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԴԻԶԱՅՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով և 50-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1043-1047 հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ գլխով, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ «Կարապի լիճ») վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով.
1.Հայտարարել Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու փուլային վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով՝ լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:
2. Ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված հայեցակարգի բաց հրապարակային մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հ.1 հավելվածի:
3. Հաստատել մրցույթի կազմակերպման կանոնակարգը՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Սահմանել, որ լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի մրցույթի կազմակերպմամբ ակնկալվում է քաղաքային նշանակության հանգստի գոտու սույն որոշման 1-ին կետում նշված հատվածի համար գեղագիտական գրավիչ միջավայրի ստեղծման համար մրցութային առաջադրանքի ձևավորումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Ա.Սեդոյանի վրա։
6. Որոշման կատարման նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Դ.Ճգնավորյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ