Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

213-Ա 21.01.2022թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N1993-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 13-ի «Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման մասին» N1993-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «ուրբաթ օրը, ժամը 17.00-ին» բառերը փոխարինել «երկուշաբթի օրը, ժամը 09.30-ին» բառերով.
2) որոշման N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 և N2 հավելվածների.
3) որոշման 5-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Խաչատրյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ