Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2002-Ա 03.07.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 655-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի N 25–Ն հրամանի N 1 հավելվածի 3.11-րդ, 3.12-րդ կետերով, հիմք ընդունելով սոցիալական աջակցության Արաբկիրի տարածքային բաժնի պետի 10.06.2020թ. h. 315, սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժնի պետի 17.06.2020թ. h. 343, սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային բաժնի պետի 17.06.2020թ. h. 1191 և սոցիալական աջակցության Ավանի տարածքային բաժնի պետի 23.06.2020թ. հ.206 գրությունները.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 26-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու և Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 13-ի N 700-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 655-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1/ N 1 հավելվածի 2-րդ կետում «Ժ. Բարսեղյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Արաբկիրի տարածքային բաժնի պետի տեղակալ, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Ա. Սաղաթելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Արաբկիրի տարածքային բաժնի պետ» բառերով,
2/ N 3 հավելվածի 3-րդ կետում «Ա. Ազարյան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.
3/ N 6 հավելվածի 3-րդ կետում «Ա. Ազարյան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.
4/ N 7 հավելվածի 3-րդ կետում «Ա. Լալայան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Գ. Մկրտչյան ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի ավագ խորհրդատու» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ