Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


1993-Ա  13.06.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ   


Երևան քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում,  Երևանի քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականները  և առաջար-կություններն ամփոփելու ու համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները և հաշվետվությունները քննարկելու նպատակով, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 11-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը.
1.Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանում, յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին, Երևանի Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճում անցկացվում է գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
2.Գործակարգավարական խորհրդակցության օրը ոչ աշխատանքային լինելու կամ այլ պատճառներով հետաձգվելու դեպքում, սույն որոշման 4-րդ կետում նշված անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության միջոցով նախապես տեղեկացվում են դրա անցկացման օրվա և ժամի մասին:
3.Գործակարգավարական խորհրդակցություններն արձանագրվում են: Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը հսկելու և համապատասխան հաշվետվություն (տեղեկություն) ներկայացնելու նպատակով, յուրաքանչյուր հաջորդ գործակարգավարական խորհրդակցության անցկացումից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ, գործակարգավարական խորհրդակ-ցության արձանագրությունները տրամադրվում են սույն որոշման 4-րդ կետում նշված անձանց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության կողմից:
4.Սահմանել, որ.
1)գործակարգավարական խորհրդակցությանը պարտադիր մասնակցում են սույն որոշման N 1 հավելվածում նշված Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք և Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարները.
2)Երևանի քաղաքապետի առաջարկությամբ գործակարգավարական խորհրդակցությանը կարող են մասնակցել սույն որոշման N 2 հավելվածում նշված կառույցների ղեկավարները՝ վերջիններիս համաձայնությամբ.
3)Երևանի քաղաքապետի հրավերով՝ այլ անձինք:
5.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Մակարյանին:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ