Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1925-Ա 11.06.2019թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2019թ. մայիսի 30-ին կայացած նիստերի արձանագրությունները.
1. 2019թ մայիսի 30-ին կայացած հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի հաղթողին տրամադրել հողամաս՝ համաձայն սույն որոշման հ.1 հավելվածի:
2 Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարների մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ. 900025100125 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին մրցույթում հաղթողի կողմից վճարման ենթակա վճարումները կատարելուց հետո մրցույթում հաղթողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

4. Ընդունել ի գիտություն, որ.

1) Մրցույթի հաղթողը պարտավոր է վարձակալությամբ տրամադրվող տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N896 որոշմամբ հաստատված կարգի համապատասխան ոչ հիմնական շինություններ,
2) Մրցույթում հաղթողը իր միջոցներն է ներդնելու նախագծով հաստատված կառույցների և ինժեներական հաղորդագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումն ապահովելու համար:
3) Ðողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ