Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1250-Ա 20.04.2017թ.
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29 ՇԵՆՔԻ Հ.1՝ 55.1ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գարիկ Մելիքյանի դիմումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հ.29 շենքի հ.1՝ 55.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ. 648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.03.2017թ. հ. 29032017-01-0201 վկայական/, Երևանի Մարգարյան փողոցի հ.29 շենքի հ.1՝ 55.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Գարիկ Գուրգենի Մելիքյանին, Գյուլնարա Գարսևանի Գևորգյանին, Ռոլանդ Գարիկի Մելիքյանին, Նատաշա Վարդանի Խուրշուդյանին, Նարեկ Ռոլանդ Մելիքյանին, Մարի Ռոլանդ Մելիքյանին, Ռոման Գարիկի Մելիքյանին, Մարգարիտա Ջոնիկի Բաղդասարյանին, Գարիկ Ռոմանի Մելիքյանին, Գոռ Ռոման Մելիքյանին, Գայանե Ռոման Մելիքյանին, Գուրգեն Գարիկի Մելիքյանին /12 անձ, այսուհետ նվիրառուներ/՝ որպես համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ