Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
122-Ա 24.01.2017թ.
«ՀՈՂԻ ԵՎ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1.Հաստատել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը եվ հաստիքացուցակը համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ու «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ