Իրավունքներ և պարտականություններ
Բազմաբնակարան շենքերի կառավարում
Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններն առաջնորդվում են «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության «04» հոկտեմբերի 2007թ. հ.1161-Ն որոշման պահանջներով:
Երևանի քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ տանիքների մակերեսը կազմում է 1312990 քմ, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների մակերեսը՝ 2372238 քմ, Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն 13157 մուտք:
2023 թվականի ընթացքում Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում կառավարման մարմինների և Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին կատարվել են հետևյալ աշխատանքները՝
- Հարթ տանիքների վերանորոգում – 69754քմ 455 շենքերում
- Թեք տանիքների վերանորոգում – 47922.6քմ 619 շենքերում
- Մուտքերի վերանորոգում – 447 մուտք 293 շենքերում
- Մուտքերի դռների տեղադրում – 260 դուռ 192 շենքերում
- Կոդավորված փականների տեղադրում – 264 փական
- Պատուհանների տեղադրում – 4211.2 քմ 318 շենքերում
- Ապակեպատում – 662.86 քմ 211 շենքերում
- Ջերմամեկուսացում – 645 գծմ 83 շենքերում:
Վերելակային տնտեսություն
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա են 4770 վերելակներ: Վերելակների սպասարկումն իրականացվում և դրանց շահագործումն ապահովվում է մասնագիտացված կազմակերպությունների և համատիրությունների վերելակային ծառայությունների կողմից:
2019 թվականից սկսած վերելակային տնտեսության բարելավման և արդիականացման նպատակով մեկնարկեց Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի հին վերելակների նորով փոխարինման ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. փոխարինվել է 20 վերելակ, 2020թ. փոխարինվել է 500 վերելակ, 2021թ.՝ 54 վերելակ, 2022թ.՝ 467, 2023թ.՝ 510 վերելակ: