Ներկայիս Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարանը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Հիմնադրվել է 1937թ. նոյեմբերի 15-ին: Սկզբում տեղակայված է եղել Հոկտեմբերյան (այժմ` Տիգրան Մեծի) պողոտայի N 1 շենքի նկուղային հարկում: 1957թ. տեղափոխվել է նույն պողոտայի N 59 շենքի 1-ին հարկ և մինչ օրս այդտեղ է գտնվում:
Հայաստանի կառավարության 1997թ.-ի մարտի 1-ի որոշմամբ` գրադարանը թաղային համայնքի սեփականությունն է: 2000թ.-ի հունիսի 7-ի թիվ 41 որոշմամբ` Էրեբունի համայնքի թիվ 3 գրադարանը անվանակոչվեց գրող, դրամատուրգ Գարեգին Բեսի անվամբ:
2004թ այն վերանվանվեց վիրահայ բանաստեղծ, բարերար Օքրո Օքրոյանի անունով:
Գրադարանի առաջին հիմնադիր վարիչը եղել է Աշխեն Ջավահիրյանը՝1937թ.-ին:
1951-1976թթ.-ին գրադարանը ղեկավարել է հին կոմունիստ Մարգո Եղոյանը:
1976-1980թթ.-ին գրադարանի վարիչ է աշխատել նույն գրադարանի աշխատակից Անուշ Սարգսյանը:
1980-2011թթ.-ին գրադարանի վարիչ է եղել Սուսաննա Ստեփանյանը:
2011-2013թթ.-ին գրադարանի վարիչ է եղել Գայանե Բոյախչյանը:
2013թ-ից առ այսօր գրադարանի վարիչ է Սյուզաննա Կարապետյանը:
Իր բազմամյա գործունեության ընթացքում` գրադարանը ունեցել է բազմաթիվ հայտնի հյուրեր, գրողներ:
Այդ թվում՝ Ա.Սահակյանը, Հովհ.Շիրազը, Վ.Արամյանը, Ս.Խանզադյանը, Հ.Մելքոնյանը, Ռ.Կարայանը, հումորիստ Ա.Սարգսյանը, ասմունքող Վ.Աբաջյանը, պատմաբան Մանուկյանը, Կարճիկյանը, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ս.Մուրադյանը, Հ.Խաչատրյանը, Լ.Սարգսյանը, դերասան Երվ.Մանարյանը, նկարիչ Ռուխիկյանի դուստրերը, Ռ.Դավոյանը, Ա.Ղազարյանը, Ե.Պետրոսյանը և այլ ներկայիս գրողներ:
Գրադարանի հաջողությունների խթանիչ ուժը եղել է նրա կոլեկտիվի և ինչու չէ, նաև ակտիվ ընթերցողների հաճախումը: Ընթերցողի կապը կոլեկտիվի և գրադարանի հետ սերտ է և մինչ օրս շարունակվում է:
2013թ-ից սկսած` գրադարանի տնօրինությունը համագործակցություն է սկսել Էրեբունի վարչական շրջանի դպրոցների, մանկապարտեզների, ԵԹԱ պետական քոլեջի, Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի և Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ:
Պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ ներկայիս գրողների հետ: Շաբաթական մեկ անգամ լինում է 《Մանկական ժամ》, որը անցկացնում է մանկական բաժնի աշխատակիցը, կամ մանկագիրներ, ովքեր սիրով ներկայացնում են իրենց իսկ հեքիաթները փոքրիկներին:
Գրադարանը համագործակցում է նաև մանկական ամսագրերի հետ` հնարավորություն տալով ստեղծագործող ընթերցողների աշխատանքները ներկայացնել մասնագետների և տպագրել ամսագրերում: Ինչպես նաև պարբերաբար անց է կացվում շարադրությունների մրցույթ` որի արդյունքում` խմբագիրների ընտրությամբ առանձնացված աշխատանքները ևս տպագրվում են և խրախուսվում:
Գրադարանը նախատեսում է ունենալ ասմունքի և ընթերցանության խմբակ, որը արդեն իսկ սկզբնական փուլում է:
Գրադարանի գրքային ֆոնդը 51309 միավոր է, ընթերցողների քանակը` 2660, տացքը` 38439, աշխատողների քանակը` 5:
Գրադարանը զբաղեցնում է 500 քմ տարածք, ունի ընթերցասրահ` 100քմ տարածքով, տեղերի քանակը` 50:
Տնօրեն` Սյուզաննա Կարապետյան
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 09:00-17:00
Հասցե՝ Տիգրան Մեծի 59
Հեռ.՝ +(374 10) 553 529