Հայտարարություն
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համացանցային կայքում՝ www.yerevan.am: Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտի 1 , 1-ին հարկ, հեռ. 011-514-206): Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (տասը հազար) դրամ (հ/հ900015211403) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ900015211411)։
Աճուրդը կայանալու է 2024 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժ. 16.00-ին, Արգիշտիի 1 հասցեում: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 18-ը, ժամը 16.00-ն: