Հայտարարություն
Տրանսպորտային և երթևեկության ճարտարագետ / մոդելավորող
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» ՀՀ-ը փնտրում է Տրանսպորտային և երթևեկության ճարտարագետ / մոդելավորող, ով կմասնակցի Երևանի քաղաքային երթևեկության և տրանսպորտային համակարգերի պլանավորմանը, վերլուծությանը և մոդելավորմանը։
Սա բարձր ազդեցություն ունեցող պաշտոն է՝ մեծ պատասխանատվությամբ և ինքնուրույնությամբ, որի շրջանակում մասնագետը կվերափոխի բազմաղբյուր և բարդ երթևեկության տվյալները կառուցվածքային, վերլուծելի և կիրառելի լուծումների՝ նպաստելով երթևեկության արդյունավետ կառավարմանը, անվտանգության բարձրացմանը և կայուն ու խելացի քաղաքային շարժունակության զարգացմանը։
Պարտականություններ
• Իրականացնել երթևեկության ինտենսիվության, հոսքերի և բեռնվածության վերլուծություն,
• Մշակել և կիրառել տրանսպորտային և երթևեկության մոդելներ՝ տարբեր սցենարների գնահատման նպատակով,
• Կատարել երթևեկության սիմուլյացիաներ և կանխատեսումներ,
• Վերլուծել բազմաղբյուր տվյալներ (տեսախցիկներ, սենսորներ, GPS և այլն) և ապահովել դրանց կիրառելիությունը,
• Մշակել առաջարկություններ երթևեկության կառավարման, կազմակերպման և օպտիմալացման ուղղությամբ,
• Մասնակցել ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի քննարկմանը և գնահատմանը,
• Իրականացնել երթևեկության ազդեցության գնահատում (Traffic Impact Assessment),
• Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, տեղեկագրեր և ներկայացումներ,
• Համագործակցել ներքին և արտաքին շահառուների հետ:
Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն կրթություն՝ տրանսպորտային ճարտարագիտության, քաղաքաշինության, կիրառական մաթեմատիկայի կամ հարակից ոլորտում,
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• Տրանսպորտային մոդելավորման և սիմուլյացիոն գործիքների իմացություն (ցանկալի է՝ PTV Vissim, Aimsun, SUMO կամ համանման),
• Տվյալների վերլուծության գործիքների իմացություն (Python, SQL, Excel),
• Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
• Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
Մենք առաջարկում ենք
• Հնարավորություն մասնակցելու Երևանի խելացի շարժունակության և երթևեկության կառավարման համակարգերի զարգացմանը,
• Բարձր ազդեցություն ունեցող աշխատանք՝ ուղղված քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավմանը և տվյալահեն որոշումների կայացմանը,
• Մասնակցություն նորարարական նախագծերի իրականացմանը՝ ներառյալ խելացի տրանսպորտային համակարգերը, երթևեկության մոդելավորումը և իրական ժամանակում տվյալների վերլուծությունը,
• Մասնագիտական զարգացման և նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություն՝ ոլորտի առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ։
Դիմելու կարգը
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr.ytmc@yerevan.am էլեկտրոնային հասցեին։
Նամակի թեմայի (Subject) դաշտում խնդրում ենք նշել՝ «Տրանսպորտային և երթևեկության ճարտարագետ / մոդելավորող»։