Պահոց

Հայտարարություն

18.06.2026

Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն (CTO)


Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը (YTMC) հրավիրում է փորձառու Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր տնօրենի (CTO), ով կղեկավարի կազմակերպության տեխնոլոգիական տեսլականը, ճարտարապետությունը և նորարարական նախաձեռնությունները։
CTO-ն պատասխանատու կլինի Կենտրոնի տեխնոլոգիական ռազմավարության ձևավորման և իրականացման, կարևորագույն տեղեկատվական համակարգերի զարգացման և շահագործման, բազմապրոֆիլ տեխնոլոգիական թիմերի կառավարման, ինչպես նաև քաղաքային շարժունակությանը, երթևեկության կառավարմանը, հասարակական տրանսպորտին և «խելացի քաղաքի» նախաձեռնություններին աջակցող նորարարական լուծումների հաջող ներդրման համար։

Պարտականություններ
•    Սահմանել և իրականացնել կազմակերպության տեխնոլոգիական տեսլականը, ռազմավարությունը և երկարաժամկետ զարգացման ճանապարհային քարտեզը,
•    Ղեկավարել երթևեկության կառավարման, հասարակական տրանսպորտի և «խելացի քաղաքի» նախաձեռնություններին աջակցող տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործընթացները,
•    Վերահսկել ծրագրային հարթակների, տվյալների էկոհամակարգերի, IoT լուծումների և խելացի տրանսպորտային համակարգերի (ITS) ճարտարապետության զարգացումն ու կատարելագործումը,
•    Ապահովել բազմապրոֆիլ տեխնոլոգիական թիմերի՝ ծրագրային ապահովման, տվյալագիտության և IoT ուղղությունների ռազմավարական ղեկավարումը,
•    Խթանել նորարարությունը, թվային փոխակերպումը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,
•    Սահմանել տեխնոլոգիական ստանդարտներ, ճարտարապետական սկզբունքներ և լավագույն փորձի կիրառման մոտեցումներ,
•    Ապահովել ռազմավարական տեխնոլոգիական ծրագրերի և նախագծերի հաջող իրականացումը,
•    Համագործակցել գործադիր ղեկավարության, պետական մարմինների, մատակարարների և գործընկեր կազմակերպությունների հետ,
•    Բացահայտել տեխնոլոգիական ռիսկերը և ապահովել տեխնոլոգիական լուծումների մասշտաբայնությունը, անվտանգությունն ու կայունությունը։


Պահանջվող որակավորումներ
•    Բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան) համակարգչային գիտությունների, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, տվյալագիտության կամ հարակից ոլորտներում,
•    Առնվազն 8+ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տեխնոլոգիական ոլորտում,
•    Առնվազն 2+ տարվա աշխատանքային փորձ բարձր տեխնոլոգիական ղեկավար պաշտոնում,
•    Բարդ տեխնոլոգիական նախաձեռնությունների և բազմաֆունկցիոնալ տեխնիկական թիմերի ղեկավարման փորձ,
•    Խորը գիտելիքներ ծրագրային ճարտարապետության, համակարգերի ինտեգրման, ամպային տեխնոլոգիաների, տվյալների հարթակների, վերլուծական համակարգերի և IoT էկոհամակարգերի վերաբերյալ,
•    Կազմակերպության նպատակներին համահունչ տեխնոլոգիական ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ,
•    Առաջնորդության, հաղորդակցության, շահագրգիռ կողմերի կառավարման և որոշումների կայացման բարձր հմտություններ։

Նախընտրելի որակավորումներ
•    Փորձ խոշոր տվյալային հարթակների, իրական ժամանակում մոնիթորինգի համակարգերի և IoT միջավայրերի հետ,
•    GIS, GPS/AVL համակարգերի, սենսորային ցանցերի և երթևեկության կառավարման տեխնոլոգիաների իմացություն,
•    Ամպային հարթակների (Cloud), արհեստական բանականության (AI), մեքենայական ուսուցման (Machine Learning) և առաջադեմ վերլուծական լուծումների վերաբերյալ գիտելիքներ։

Մենք առաջարկում ենք
•    Հնարավորություն ձևավորելու և առաջնորդելու Երևանի խելացի շարժունակության և երթևեկության կառավարման էկոհամակարգի տեխնոլոգիական ռազմավարությունը,
•    Բարձր ազդեցություն ունեցող դեր՝ քաղաքի թվային վերափոխման նախաձեռնությունների վրա անմիջական ներգրավվածությամբ,
•    Մասնակցություն նորարարական նախագծերի իրականացմանը՝ ներառյալ խելացի տրանսպորտային համակարգերը, իրական ժամանակում տվյալների հարթակները և «խելացի քաղաքի» տեխնոլոգիաները։

Դիմելու կարգը
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr.ytmc@yerevan.am էլեկտրոնային հասցեին։
Նամակի թեմայի (Subject) դաշտում խնդրում ենք նշել՝ «Chief Technology Officer (CTO)»։