Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.
Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
• ՀՀ քաղաքացիություն
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 1 տարվա հանրային ծառայության և դիզայներներ և ձևավորողներ բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
• Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն
Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
• Հիմք ընդունելով «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված դրույթները, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումները, նախապատրաստում և քաղաքապետին է ներկայացնում «բրենդբուքի» մշակման և դիզայներական նախագծերը:
• Հետևում է հաստատված «բրենդբուքի» շրջանակներում, ինչպես նաև ոլորտին վերաբերվող ավագանու որոշումներով նախատեսված գործառույթների, պահանջների և պայմանների, պատշաճ և ժամանակին կատարմանը,
• Հետևում և առաջարկներ է ներկայացնում քաղաքի արտաքին տեսքի պահպանման, բարելավման, քաղաքի ձևավորման գործընթացներին.
• Անհրաժեշտության դեպքում աջակցում է Երևան քաղաքում շենքերի, շինությունների ճարտարապետական նոր լուծումները, դիզայներական նոր մոտեցումները քաղաքի ընդհանուր տեսքին համահունչ լինելու աշխատանքներին.
• Ուսումնասիրում է միջազգային փորձը և համագործակցում է մասնագիտական կազմակերպությունների հետ,
Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հունիսի 22-ը՝ ժամը՝ 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում.
2. ինքնակենսագրությունը,
3. անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6. Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7. Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: