Պահոց

Հայտարարություն

13.03.2026

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված
ստորաբաժանումների համայնքային ծառայության  թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման վերաբերյալ

 

Հ/Հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկա­գիրը

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման  վերջնաժամկետը

  1.  

Երևանի Մալաթիա-ՍԵբաստիա  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ

2.1-105

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Մալաթիա-ՍԵբաստիա  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետի տեղակալ

2.2-40

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Մալաթիա-ՍԵբաստիա  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-210

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-685

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի,ծառայությունների և գովազդի բաժնի պետ

2.1-135

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-261

15.04.2026թ.

27.03.2026թ.

  1.  

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի    առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ

2.3-284

15.04.2026թ.

27.03.2026թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով   նախատեսված  օրը՝  ժամը  11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին՝ կարող են ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում` www.yerevan.am, «Տեղեկատու» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am հայտարարությունների բաժին)։  
Վերը նշված պաշտոնների աշխատավարձերի չափերը սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի   դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշմամբ:


* * *


Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
*     դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
*անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի  Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
    Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 և հ. 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 429, (011) 514 113, (011) 514 135, (011) 514 229, Էլ հասցե՝ mrcuytner@yerevan.am, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 131,  (010) 515 132, (010) 515 133 ամեն օր` աշխատանքային օրվա  ընթացքում, ժամը 10:00 – 16:00 (ընդմիջում` 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։