Հայտարարություն
Տվյալների վերլուծաբան / հետազոտող (ավագ մակարդակ)
«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը փնտրում է Տվյալների վերլուծաբան / հետազոտող՝ Երևանի երթևեկության և հանրային տրանսպորտի համակարգերի տվյալահեն կառավարման, վերլուծության և հետազոտությունների իրականացման համար։
Պաշտոնը գործում է Վերլուծության և կառավարման բաժնի կազմում՝ սերտ համագործակցելով Տվյալների գիտնականի / AI մոդելավորողի, Տեխնոլոգիական ղեկավարի (CTO), Նախագծի ղեկավարների և այլ մասնագետների հետ։
Աշխատանքի պայմաններ
● Աշխատանքի ձևաչափ՝ լիաժամ (full-time)
● Աշխատանքի կազմակերպում՝ գրասենյակային (on-site), ոչ հեռավար
● Փորձաշրջան՝ 3 ամիս (վճարովի)
● Փորձաշրջանից հետո՝ բժշկական ապահովագրություն
● Վարձատրությունը՝ ըստ փորձի և որակավորման
● Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00
● Աշխատավայր՝ ՀՀ, Երևան, Քըրք Քըրքորյան 16:
Պաշտոնի հիմնական պարտականություններ
● Համակարգել, մաքրել, մշակել և վերլուծել բազմաղբյուր տվյալներ՝ GPS/AVL համակարգերից, CCTV-ից, սենսորներից, ուղևորահոսքերի հաշվարկի համակարգերից, մոնիթորինգային հարթակներից և այլ թվային աղբյուրներից։
● Աշխատել արդեն հավաքագրված բազմաղբյուր տվյալների հետ, ինչպես նաև մասնակցել տվյալների հավաքագրման մեթոդաբանությունների մշակմանը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել կամ համակարգել լրացուցիչ տվյալների հավաքագրումը։
● Կատարել տվյալների նկարագրական, համեմատական և դինամիկ վերլուծություն՝ միտումների, օրինաչափությունների և ցուցանիշների բացահայտման նպատակով։
● Մասնակցել հանրային տրանսպորտի, երթևեկության կառավարման և խելացի շարժունակության զարգացմանն ու բարելավմանը միտված գործընթացների, ծրագրերի և քաղաքականությունների տվյալահեն վերլուծությանը, գնահատմանը և կատարելագործման առաջարկությունների մշակմանը։
● Վերլուծել երթևեկության ինտենսիվությունը, հանրային տրանսպորտի երթուղային ցանցի աշխատանքը, կանգառների սպասարկման արդյունավետությունը, ուղևորահոսքերը և սպասարկման որակը։
● Մասնակցել երթևեկության խցանումների, ճանապարհատրանսպորտային պատահարների, վտանգավոր հատվածների և անվտանգության ռիսկերի ուսումնասիրությանը և պատճառահետևանքային վերլուծությանը։
● Կատարել տվյալների նախամշակում, մաքրում, ստուգում և որակի վերահսկում՝ ապահովելով դրանց ճշգրտությունը, ամբողջականությունը և համադրելիությունը։
● Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, տեղեկանքներ, աղյուսակներ, գծապատկերներ, քարտեզներ և այլ տեսապատկերումներ։
● Մասնակցել KPI-ների և արդյունավետության չափման համակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին։
● Մասնակցել մոնիթորինգային համակարգերի բովանդակային և հաշվարկային տրամաբանության նախագծմանը։
● Կատարել GIS վերլուծություն, տարածական մոդելավորում և քարտեզագրական տեսապատկերում։
● Մասնակցել հետազոտական աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում նաև դաշտային դիտարկումներին և հարցումներին։
● Համագործակցել Տվյալների գիտնականի / AI մոդելավորողի հետ՝ մոդելավորման համար անհրաժեշտ տվյալների նախապատրաստման և արդյունքների մեկնաբանման հարցերում։
● Համագործակցել Նախագծի ղեկավարների, CTO-ի և այլ մասնագետների հետ՝ վերլուծական արդյունքների կիրառման և որոշումների կայացման նպատակով։
● Ուսումնասիրել միջազգային փորձը, մեթոդաբանությունները և ցուցանիշների համակարգերը և ադապտացնել դրանք տեղական պայմաններին։
● Մասնակցել կենտրոնում տվյալահեն կառավարման և վերլուծական աշխատանքի մշակույթի ձևավորմանը, ներքին կարողությունների զարգացմանը և երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին աջակցելուն։
● Մասնակցել աշխատանքային հանդիպումներին, խորհրդակցություններին և աշխատանքային խմբերի գործունեությանը։
● Ապահովել տվյալների գաղտնիության, տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանումը։
● Պատրաստել վերլուծական եզրակացություններ և առաջարկություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը։
Պահանջվող որակավորում
● Բարձրագույն կրթություն՝ տվյալների վերլուծության, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության, տնտեսագիտության, համակարգչային գիտության, ինժեներական կամ հարակից ոլորտում։
● Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ տվյալների վերլուծության կամ հետազոտության ոլորտում՝ ներառյալ մեծ և բարդ տվյալների հետ աշխատանքը։
● Տվյալների վերլուծության ամբողջական ցիկլի խորքային տիրապետում՝ խնդիրների ձևակերպումից մինչև կառավարման առաջարկների ներկայացում։
● Տվյալահեն մտածողության և վերլուծական ճարտարապետության բարձր մակարդակ՝ չափման համակարգեր, KPI-ների տրամաբանություն և գնահատման մոդելներ կառուցելու կարողություն։
● Microsoft 365 / MS Office փաթեթի խորքային իմացություն, մասնավորապես՝
○ Excel (PowerQuery, PowerPivot, տվյալների մոդելներ, բարդ հաշվարկային տրամաբանություն),
○ Access կամ համարժեք գործիքներ տվյալների կառուցվածքների համար,
○ Word և PowerPoint՝ կառավարման մակարդակի հաշվետվությունների պատրաստման համար,
○ VBA / scripting ավտոմատացման համար՝ որպես առավելություն։
● Google Workspace միջավայրի խորքային իմացություն։
● SQL / PostgreSQL / MySQL՝ բարդ հարցումների, խաչաձև վերլուծությունների և մեծ տվյալների հետ աշխատանքի բարձր մակարդակ։
● BI հարթակների խորքային տիրապետում՝ Power BI, Tableau կամ համարժեք։
● Վիճակագրության և հետազոտական մեթոդաբանությունների խորքային իմացություն։
● Տվյալների որակի կառավարման և վավերացման մեթոդների կիրառման փորձ։
● Տարածական տվյալների (GIS) հետ աշխատանքի փորձ, տարածական վերլուծության և քարտեզագրական մոդելավորման մեթոդների գործնական տիրապետում։
● Բարդ համակարգերից տվյալների ինտեգրման փորձ։
● Վերլուծական արդյունքները կառավարման լեզվով ներկայացնելու կարողություն։
● Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն՝ ազատ աշխատանքային մակարդակ։
Առավելություն կդիտարկվի
● GIS (QGIS, ArcGIS)
● GTFS / GTFS-RT / NeTEx
● AVL / GPS համակարգեր (մասնավորապես՝ Wialon)
● Python
● Տեսահսկման համակարգերի վերլուծական լուծումների, խելացի տրանսպորտային համակարգերի (ITS) և շարժունակության կառավարման վահանակների հետ աշխատանքի փորձ։
● Քաղաքային շարժունակության մոնիթորինգի և կառավարման վահանակների, խելացի քաղաքի կամ քաղաքային տեղեկատվական համակարգերի վերլուծական հարթակների հետ աշխատանքի փորձ։
● Հանրային տրանսպորտի, երթևեկության կառավարման կամ ենթակառուցվածքային համակարգերի ոլորտում աշխատանքային փորձ։
● Պետական կամ խոշոր կազմակերպությունների համար ռազմավարական վերլուծական փաստաթղթերի պատրաստման փորձ։
Անձնական հմտություններ
● Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
● Մանրամասների նկատմամբ ուշադրություն
● Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
● Պատասխանատվության բարձր զգացում
● Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների ճիշտ սահմանում
● Հստակ հաղորդակցություն և ներկայացման հմտություններ
Ի՞նչ ենք առաջարկում
● Մասնակցություն Երևանի խելացի շարժունակության և տվյալահեն կառավարման համակարգի կառուցմանը
● Իրական ազդեցություն ունեցող քաղաքային նախագծեր
● Մասնագիտական աճ նորաստեղծ կենտրոնում
● Աշխատանք ուժեղ տեխնիկական և վերլուծական թիմի հետ
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք Ձեր CV-ն՝ hr.ytmc@yerevan.am կամ LinkedIn-ի մեր էջին
Վերնագիր՝ Տվյալների վերլուծաբան / հետազոտող
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 հունվարի 2026թ.: