Պահոց

Հայտարարություն

08.12.2025

Նախագծի ղեկավար (ավագ մակարդակ)

«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երթևեկության և հանրային տրանսպորտի տվյալների վերլուծության, տվյալահեն կառավարման և մոնիթորինգի նորաստեղծ կառույցը, փնտրում է Նախագծի ղեկավար (Senior Project Manager)։
Դուք կմեկնարկեք և կղեկավարեք բարձր ազդեցությամբ նախագծեր՝ միտված խելացի շարժունակության, ճանապարհային անվտանգության, երթևեկության կառավարելիության և հանրային տրանսպորտի արդյունավետության բարձրացմանը։
Պաշտոնը գործում է PMO-ի ենթակայությամբ և ընդգրկում է բարդ, տեխնոլոգիական և տվյալահեն լուծումների ամբողջական ներդրումը։

 

Պաշտոնի հիմնական պարտականություններ

Ղեկավարել տրանսպորտային, վերլուծական և տեխնոլոգիական նախագծերի ամբողջական շրջափուլը՝ պլանավորումից մինչև գործարկում։
Մշակել տեխնիկական առաջադրանքներ, բյուջեներ, ժամանակացույցեր, գնման փաթեթներ, ապահովել համակարգերի ամբողջական գործարկումը։
Վերլուծական թիմի հետ հավաքել և վերլուծել բազմաղբյուր տվյալներ՝ GPS/AVL, տեսախցիկներ (video analytics), սենսորներ, ուղևորահոսքերի հաշվարկ, ներքին հարթակներ, ինչպես նաև AI/ML կանխատեսումներ։
Նույնականացնել խցանումների պատճառները, վարքային շեղումները, անվտանգության ռիսկերը և հաստատել տվյալահեն լուծումներ դրանց նվազեցման համար։
Նախագծել և ներդնել «խելացի» համակարգեր՝ մոնիթորինգի հարթակներ,  էլեկտրոնային չվացուցակներ, իրական ժամանակի տվյալահոսքեր, ավտոմատացված կառավարման տեխնոլոգիաներ, AI/ML կիրառումներ և նման։
Ապահովել փոփոխությունների կառավարում, ժամկետների պահպանում, որակի վերահսկում։
Կատարել ռիսկերի գնահատում և կառավարում՝ կանխարգելիչ քայլերով և արագ արձագանքմամբ։
Համակարգել ներբաժնային թիմերի, արտաքին գործընկերների և տեխնիկական մատակարարների աշխատանքը։
Ուսումնասիրել միջազգային փորձը, իրականացնել նոր համակարգերի որոնում, ընտրում, գնում և ներդրում։
Պատրաստել հաշվետվություններ, վերլուծություններ, առաջարկներ և ներկայացնել ղեկավարությանը։
Համաձայնեցնել բարձրացված խնդիրները և նոր նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության հետ՝ ապահովելով հստակ և կանոնակարգված հաղորդակցություն։

 

Պահանջվող որակավորում

Նախագծերի կառավարման ավագ մակարդակ (Senior) և առնվազն 6 տարվա փորձ։
Բազմանախագիծ (multi-project) միջավայրում աշխատելու փորձ։
Agile / Scrum / Waterfall մեթոդաբանությունների խորքային իմացություն։
Թվային համակարգերի նախագծման, ինտեգրման, փոխինտեգրման և գործարկման փորձ։
Տեխնիկական առաջադրանքներ կազմելու, պահանջների հստակեցման և մատակարարների կառավարման կարողություն։
Տվյալների վերլուծության, ցուցանիշների, գործընթացների քարտեզագրման և կառավարման հարթակների հետ աշխատանքի հմտություններ։
Թիմեր ղեկավարելու փորձ՝ ցանկալի է տեխնոլոգիական (ծրագրավորողներ, վերլուծաբաններ, ինժեներներ) միջավայրում։
Պարտադիր է համակարգչից վարժ օգտվելու ունակությունը, ներառյալ գրասենյակային և առցանց գործիքներ։
MS Office (Excel, Word, PowerPoint), Google Workspace։
Jira, Asana, Teamwork կամ համարժեք task/project management համակարգեր։

 

Առավելություն կդիտարկվի

Թվային համակարգերի ձեռքբերման և ներդրման փորձը։
Համակարգերի նախագծման և մշակման փորձը։
Հանրային տրանսպորտի, երթևեկության կառավարման կամ տվյալահեն համակարգերի փորձը։
SQL/MySQL/PostgreSQL-ի իմացություն՝ հարցումներ կազմելու ունակությամբ։
Power BI / Tableau
SQL/MySQL/PostgreSQL
AVL/GPS մշտադիտարկման համակարգեր (օր.՝ Wialon)
GTFS / GTFS-RT / NeTEx
GIS (ArcGIS, QGIS)
ITS համակարգեր, Mobility dashboards
CCTV video analytics, AI tools:

 

Անձնական հմտություններ

Սեփականատիրոջ մտածելակերպ՝ պատասխանատվություն, նախաձեռնողականություն և խնդիրները մինչև վերջ հասցնելու պատրաստակամություն։
Բարձր պահանջների և աշխատանքային չափորոշիչների սահմանում՝ թիմում պրոֆեսիոնալ մշակույթ ձևավորելու կարողություն։
Տվյալահեն և վերլուծական մտածողություն՝ բարդ տվյալներից հստակ, գործնական և արդյունավետ լուծումներ ստանալու ունակություն։
Առաջնորդական հմտություններ (Leadership)՝ թիմին ուղղորդելու, մոտիվացնելու և միասնական արդյունք ապահովելու կարողություն։
Շահառու կողմերի հետ ակնկալիքների, պահանջների ու գործընթացների ճիշտ կառավարում և համաձայնեցում (Stakeholder management)։
Կոնֆլիկտների և խնդիրների կառուցողական լուծում՝ արագ կողմնորոշվելու և իրավիճակները կառավարելու ունակություն։
Առաջադրանքների առաջնահերթում (prioritization)՝ միաժամանակ մի քանի նախագիծ արդյունավետ ղեկավարելու, ծանրաբեռնվածությունը կառավարելու և ճիշտ պլանավորման կարողություն։
Բանակցությունների հմտություններ (negotiation)՝ գործընկերների, մատակարարների և բաժինների հետ արդյունավետ փոխգործակցության համար։
Առաջադրանքները ճիշտ թիմերին բաժանելու և վերահսկելու ունակություն՝ առանց միկրոմենեջմենթի (delegation)։
Բարձր ծանրաբեռնվածության պայմաններում ժամանակի արդյունավետ կառավարում (time management)։
Արդյունավետ հաղորդակցություն՝ հստակ, վստահ և ազդեցիկ շփում թիմի, ղեկավարների և արտաքին գործընկերների հետ։
Միջբաժնային համագործակցություն (cross-functional collaboration)՝ տարբեր թիմեր և շահակից կողմեր միավորելու կարողություն՝ ընդհանուր արդյունքի հասնելու համար։
Տեխնոլոգիական կողմնորոշվածություն՝ նոր համակարգեր, գործիքներ և թվային լուծումներն արագորեն յուրացնելու կարողություն։
Բծախնդրություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն՝ փաստաթղթերի, TOR-երի և նախագծային քայլերի ճշգրտության վերահսկում։
Ճկունություն փոփոխվող միջավայրում՝ արագորեն հարմարվելու և արդյունավետ մնալու ունակություն փոփոխությունների պայմաններում։
Լեզուների իմացություն՝ հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն՝ լավ (գրավոր և բանավոր)։

 

Աշխատանքի պայմաններ

Աշխատանքի ձևաչափ՝ լիաժամ
Փորձաշրջան (վճարովի)՝ 3 ամիս
Փորձաշրջանից հետո՝ բժշկական ապահովագրություն
Վարձատրությունը որոշվում է թեկնածուի փորձի և որակավորման հիման վրա։
Աշխատանքային ժամանակացույց՝ երկուշաբթից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն
Աշխատավայր՝ Երևան, Քըրք Քըրքորյան 16:

Ի՞նչ ենք առաջարկում

Մասնակցել Երևանի «խելացի» շարժունակության ապագայի ձևավորմանը
Աճի և զարգացման մեծ հնարավորություններ նորաստեղծ կենտրոնում
Մրցունակ վարձատրություն և զարգացող միջավայր
Աշխատանք դաշտի լավագույն մասնագետների հետ (datascience, GIS, ինժեներություն, վերլուծություն):

Ինչպե՞ս դիմել

Ուղարկեք Ձեր CV-ն՝ hr.ytmc@yerevan.am կամ LinkedIn
Վերնագիր` Նախագծի ղեկավար (ավագ մակարդակ)
Դիմումների վերջնաժամկետ՝ 21 դեկտեմբերի 2025թ.: