Պահոց

Հայտարարություն

04.12.2025

Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը (երթևեկության և հանրային տրանսպորտի տվյալների վերլուծության, տվյալահեն կառավարման և դիտարկման նորաստեղծ կենտրոն, որը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ) փնտրում է մարդկային ռեսուրսների մասնագետ՝ հավաքագրման նպատակով (HR Specialist / Recruiter), ով կմիանա մեր թիմին և կզարգացնի կենտրոնի մարդկային ռեսուրսների ամբողջական շրջափուլը՝ հավաքագրումից մինչև աշխատակիցների զարգացում։

Պարտականություններ

Իրականացնել հավաքագրման ամբողջական շրջափուլը (recruitment cycle)՝ ներառյալ հայտարարությունների կազմում, թեկնածուների որոնում, ինքնակենսագրերի առաջնային զտում (screening) և հարցազրույցների անցկացում։
Գտնել և ներգրավել թեկնածուներ արտաքին աղբյուրներից՝ իրականացնելով թիրախային որոնում (headhunting)՝ հատկապես տեխնիկական և տվյալների վերլուծության հաստիքների համար։
Կազմակերպել նոր աշխատակիցների ինտեգրման գործընթացը (onboarding / adaptation)։
Կառավարել աշխատակիցների տվյալների շտեմարանը և դրանց հաշվառումը։
Աջակցել ՄՌԿ մասնագետին՝ աշխատանքային պայմանագրեր կազմելու, վարելու և ՄՌ փաստաթղթաշրջանառության կազմակերպման գործընթացում, ինչպես նաև փոխարինել նրան արձակուրդների ժամանակ։
Մշակել և հետևել կազմակերության առողջության մատրիցային (company health matrix), թիմային մշակույթի, ներգրավվածության և արդյունավետության հիմնական ցուցանիշներին (KPI)։
Կազմակերպել թիմային միջոցառումներ, համախմբման ծրագրեր (team-building) և ներքին մշակութային նախաձեռնություններ։
Աջակցել կառավարման թիմին՝ հաստիքների նկարագրությունների, կառուցվածքային փոփոխությունների և ներքին գործընթացների բարելավման գործում։
Միավորել մարդկային ռեսուրսների գործառույթները կենտրոնի ընդհանուր նպատակների հետ՝ ապահովելով արդյունավետ մարդկային ռեսուրսների գործառույթի կառավարում (people operations)։


Պահանջներ
Մարդկային ռեսուրսների, բիզնես կառավարման, հոգեբանության կամ հարակից ոլորտների բարձրագույն կրթություն։
Առնվազն 2-3 տարվա փորձ HR, հավաքագրման կամ people operations ոլորտում (strong mid-level)։
Թեկնածուների որոնման և ներգրավման մեթոդների լավ իմացություն, ներառյալ սոց հարթակներ, տաղանդների բազաներ և թիրախային որոնում (headhunting)։
Հարցազրույցներ անցկացնելու, գնահատելու և ընտրություն կատարելու հմտություններ։
HR վարչարարության, աշխատակիցների փաստաթղթաշրջանառության և պայմանագրային գործընթացների լավ պատկերացում։
Թիմային մշակույթի, ներգրավվածության և արդյունավետության ցուցանիշներով աշխատելու հմտություն։
Գերազանց հաղորդակցական, կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
Վերլուծական մտածողություն, պատասխանատվություն, նախաձեռնողականություն և գաղտնիության պահպանում։
Հայերենին գերազանց տիրապետում, անգլերենին՝ շատ լավ, ռուսերենին՝ ցանկալի։


Ինչ ենք առաջարկում

Քաղաքի նոր սերնդի կառավարմանը մասնակցելու հնարավորություն։
Նորաստեղծ կենտրոնում կարիերային աճի և զարգացման մեծ հնարավորություն։
Մրցունակ վարձատրություն և զարգացող աշխատանքային միջավայր։
Համագործակցություն տվյալների վերլուծաբանների, համակարգային ինժեներների, GIS մասնագետների և օպերացիոն թիմերի հետ։
Եթե ցանկանում եք մասնակցել Yerevan Smart Mobility և Traffic Management համակարգերի զարգացմանն ու ձևավորել ուժեղ թիմ, ապա հրավիրում ենք միանալ մեզ։


Աշխատանքային պայմաններ

Աշխատանքի ձևաչափ՝ լիաժամ (full-time)։
Փորձաշրջան՝ 3 ամիս, որի ընթացքում աշխատակիցը պաշտոնապես գրանցված է և ստանում է հիմնական աշխատավարձի 70%-ը։
Փորձաշրջանի հաջող ավարտից հետո՝ լիարժեք աշխատավարձ և բժշկական ապահովագրություն։
Վարձատրությունը որոշվում է թեկնածուի փորձի և որակավորման հիման վրա՝ ներքին աշխատավարձային հաշվարկների շրջանակում։
Աշխատանքային ժամանակացույց՝ երկուշաբթից ուրբաթ՝ 09:00-18:00-ն։
Աշխատավայրի հասցե՝ Երևան, Քըրք Քըրքորյան 16։


Ինչպես դիմել

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV-ն hr.ytmc@yerevan.am հասցեին կամ դիմել LinkedIn էջի միջոցով։
Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել` HR Specialist / Recruiter։
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 դեկտեմբերի 2025թ.։