Պահոց

Հայտարարություն

08.07.2025

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
 
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է Երևանի տուրիզմի զարգացման վերաբերյալ միջոցառումների պլանի մշակումը, տուրիզմին առնչվող առանձին գործառույթների իրականացումը:
Խորհրդատուին ներկայացվող պահանջները
•    ՀՀ քաղաքացիություն,
•    բարձրագույն կրթություն, 
•    առնվազն 3 տարվա տուրիզմի բնագավառում աշխատանքային փորձ,
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթների և կիրառվող ընթացակարգերի իմացություն,
•    օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) գերազանց տիրապետում,
•    անհրաժեշտ հմտություններն են.
կառավարում
բանակցությունների վարում
որոշումների կայացում:

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը

•    համագործակցություն և աջակցություն Երևան քաղաքում տուրիզմի քաղաքականության մշակման, տուրիզմի զարգացման վերաբերյալ միջոցառումների պլանի մշակման ծրագրերին.
•    աջակցություն Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ ծրագրերին.
•    աշխատակազմում մշակույթի և տուրիզմի ոլորտին առնչվող քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցության իրավունք.
•    իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ պարբերական զեկույցների, հաշվետվությունների, վերլուծությունների կազմում և ներկայացում քաղաքապետի տեղակալին:

Թեկնածուները պետք է մինչև 2025 թվականի հուլիսի 11-ը՝ ժ. 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1.    ինքնակենսագրություն,  
2.    կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
3.    անձնագրի պատճենը, 
4.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր: