Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում քաղաքաշինության ոլորտին առնչվող առանձին գործառույթների իրականացումը.
Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
• ՀՀ քաղաքացիություն,
• Բարձրագույն կրթություն,
• Առնվազն 7 տարվա քաղաքաշինության բնագավառում աշխատանքային փորձ,
• Երևանի քաղաքապետարանի գործառույթների և կիրառվող ընթացակարգերի իմացություն,
• Թեկնածուն պետք է ընդհանուր առմամբ տեղեկացված լինի աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգի և նրա միջոցով մատուցվող ծառայությունների առանձնահատկություններին:
Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
Առանձին գործառույթների իրականացման խորհրդատուի աշխատանքը ենթադրում է քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային քաղաքականության իրականացման աշխատանքներին մասնակցություն և աջակցում, քաղաքաշինական գործունեության կանոնակարգման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում Երևանի քաղաքապետի տեղակալին
• կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից, քաղաքապետարանի ենթակայությանը հանձնված կազմակերպություններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրավունք.
• համագործակցություն և աջակցություն Երևանի զարգացման, ռազմավարական, տնտեսական և այլ գործող ու առաջարկվող ծրագրերին.
• աշխատակազմում քաղաքաշինության ոլորտին առընչվող քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցության իրավունք.
• իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ պարբերական զեկույցների, հաշվետվությունների, վերլուծությունների կազմում և ներկայացում քաղաքապետի տեղակալին:
Թեկնածուները պետք է մինչև 2025 թվականի մայիսի 14-ը` ժ. 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. ինքնակենսագրությունը,
2. կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
3. անձնագրի պատճենը,
4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերը: