Պահոց

Հայտարարություն

07.03.2025

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի  2020 թվականի մարտի 26-ի  N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

Հ/Հ

Թափուր պաշտոնի

 անվանումը

   Մրցույթ անցկացնելու

օրը և ժամը

Հայտարարության հրապարակման օրը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

  1.  

«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»  ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Էրեբունի 38, հիմնական աշխատավարձի չափը՝ 240.000 ՀՀ դրամ)

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

  1.  

«Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Նանսենի փող. 4/4, հիմնական աշխատավարձի չափը՝ 195.100 ՀՀ դրամ)

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

  1.  

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Արգիշտիի 1, հիմնական աշխատավարձի չափը՝ 185.000 ՀՀ դրամ)

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

  1.  

«Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի 46ա, հիմնական աշխատավարձի չափը՝ 470.000 ՀՀ դրամ)

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

  1.  

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա  ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Հասցե՝ Արամի 23, հիմնական աշխատավարձի չափը՝ 278.700

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

  1.  

«Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Խորենացու 18, հիմնական աշխատավարձի չափը՝ 450.000

ք. Երևան, Արգիշտիի 1 08.04.2025թ.

ժամը՝ 11:00

07.03.2025թ.

24.03.2025թ.

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝

- բարձրագույն կրթություն 
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝

1) թեստավորում.
2) հարցազրույց:


* * *


Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և  պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման N 1 դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 և 213 սենյակներում /հեռ. 011 514-429, 011 514-135/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: