Հայտարարություն
«ԵՐԵՎԱՆԻ Հ. 140 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 12-րդ կետի համաձայն՝ «Երևանի հ. 140 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում (ձև 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 22-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն (ձև 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (dprots@yerevan.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 429, 011 514 229) 2024 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2025 թվականի հունվարի 3-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում 13:00-14:00), բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոն և հիշատակի օրերից: