Պահոց

Հայտարարություն

25.10.2024

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի  2020 թվականի մարտի 26-ի  N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթներ՝ Արաբկիր վարչական շրջանի ենթակայությամբ գործող «Երևանի հ. 22 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 24 մսուր-մանկապարտեզ», «Երևանի Ա. Խաչատրյանի անվան հ. 25 մսուր-մանկապարտեզ», «Երևանի հ. 26 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի հ. 27 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:

Հ/Հ

Թափուր պաշտոնի

 անվանումը

   Մրցույթ անցկացնելու

օրը, ժամը և վայրը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

  1.  

«Երևանի հ. 22 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Գրիբոյեդովի 2/2)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

  1.  

«Երևանի հ. 23 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝  ք. Երևան, Վրացական 19)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

  1.  

«Երևանի հ. 24 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Ղափանցյան 12/3)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

  1.  

«Երևանի 25 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Շիրվանզադեի 5/1)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

  1.  

«Երևանի հ. 26 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Փափազյան 8)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

  1.  

«Երևանի հ. 27 մսուր -մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Կիևյան 7)

ք. Երևան,Արգիշտիի 1

25.11.2024թ.

ժամը՝ 14:30

11.11.2024թ.

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ 

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 Մրցույթն անցկացվելու է մեկ փուլով՝
1) հարցազրույց:


    * * *    


Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
6) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և  պատճենները.
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից:

Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման N 1 դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 և 213 սենյակներում /հեռ. 011 514-429, 011 514-135/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: