Պահոց

Հայտարարություն

18.10.2024

Հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) ընտրության  (նշանակման)

 

Հ/Հ

Փակ բաժնետիրական ընկերության անվանումը

Մրցույթ անցկացնելու

օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

  1.  

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

20.11.2024թ.

 ժամը՝ 11.00

11.11.2024թ.

 

 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող գործունակ և չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները:

Հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության պարտադիր պայմաններն են՝

-  բարձրագույն կրթություն 
- վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք, աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք, հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» օրենք և այլ իրավական ակտեր).
- կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր մշակելու կարողություն:

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն ամբողջական նկարագրված են տվյալ կազմակերպության կանոնադրությունում).
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով
1) թեստավորում
2) հարցազրույց
* * *

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները նշված հղումներով կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտիի 1)՝  ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի փողոց, հ. 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 սենյակում, հեռ. 011 514 429 ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-ից 16:00-ն (ընդմիջում՝ 13:00 – 14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: