Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված
ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման վերաբերյալ
Հ/Հ |
Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը |
Ծածկագիրը |
Մրցույթ անցկացնելու օրը և ժամը |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը |
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի առաջին կարգի մասնագետ |
3.2-587 |
23.10.2024թ. |
08.10.2024թ. |
|
|
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի առաջին կարգի մասնագետ |
3.2-589 |
23.10.2024թ. |
08.10.2024թ. |
|
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի առաջին կարգի մասնագետ |
3.2-591 |
23.10.2024թ. |
08.10.2024թ. |
|
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի առաջին կարգի մասնագետ |
3.2-592 |
23.10.2024թ. |
08.10.2024թ. |
|
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի առաջին կարգի մասնագետ |
3.2-697 |
23.10.2024թ. |
08.10.2024թ. |
Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղումներով կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am` հայտարարությունների բաժին)։
* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 և հ. 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 429, (011) 514 135, (011) 514 229, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 131, (010) 515 132, (010) 515 133 ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00 – 16:00 (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։