Պահոց

Հայտարարություն

25.06.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին


 
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝    Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձնացված ստորաբաժանումների (վարչական շրջաններ) և ենթակա կազմակերպությունների գործունեությանն առնչվող առանձին գործառույթների իրականացումը.


Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն,
•    Բարձրագույն կրթություն, 
•    Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
•    Հանրային բնագավառում աշխատանքային փորձառությունը կդիտվի որպես առավելություն,
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթների և կիրառվող ընթացակարգերի իմացություն,
•    Թեկնածուն պետք է ընդհանոր առմամբ տեղեկացված լինի Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարին վերապահված լիազորությունների շրջանակին (առավելապես քաղաքաշինական և կոմունալ բնագավառներում), ինչպես նաև ենթակա կազմակերպությունների և դրանց գործունեության առանձնահատկություններին:


Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
Առանձին գործառույթների իրականացման խորհրդատուի աշխատանքը ենթադրում է Երևան քաղաքում վարչական շրջանների աշխատակազմերի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի (այսուհետ՝ ԵԱՍՄ) կողմից իրականացվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների համակարգում և վերահսկողություն:
Մասնավորապես խորհրդատուն պետք է պարբերաբար վերահսկի, ներկայացված տվյալների հիման վրա ուսումնասիրի Երևան քաղաքում՝ վարչական շրջանների բակային տարածքներում և հիմնական փողոցներում ամենօրյա ռեժիմով ընթացող աղբահանության և սան. մաքրման աշխատանքները, բացահայտի աշխատանքների կազմակերպման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնի առաջարկներ նշված աշխատանքները առավել օպտիման և արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խորհրդատուն պետք է քաղաքի աղբահանության և սան. մաքրման բնագավառում արդյունավետ համագործակցություն ապահովի ԵԱՍՄ, վարչական շրջանի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջև: 
Աշխատանքները պետք է իրականացվեն վարչական շրջանների և ԵԱՍՄ աշխատակազմերի հետ սերտ համագործակցության միջոցով, պարբերաբար այցելելով քաղաքի տարբեր տարածքներ՝ աշխատանքները տեղում մոնիտորինգի ենթարկելու նպատակով:
Խորհրդատուի աշխատանքների շրջանակը ներառում է նաև վարչական շրջանների կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող շինարարության և բարեկարգման աշխատանքների նկատմամբ պարբերական վերահսկողությունը՝ փաստաթղթերի ուսումնասիրության և շինարարական հրապարակներ այցելություններ իրականացնելու միջոցով: 

Թեկնածուները պետք է մինչև 2024 թվականի հունիսի 28-ը՝ ժ.17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    ինքնակենսագրությունը,  
2.    կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
3.    անձնագրի պատճենը, 
4.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերը