Պահոց

Հայտարարություն

13.06.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն
•    Ճարտարապետություն և շինարարություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն 
•    կազմակերպությունների կառավարման բնագավառում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
•    Համայնքային քաղաքական պաշտոններում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    շինարարության և բարեկարգման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն
•    նոր տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրում
•    սոցիալական ցանցերում ոլորտային խնդիրների վերհանում 

Թեկնածուները պետք է մինչև 2024 թվականի հունիսի 18-ը՝ ժամը 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.       դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: