Պահոց

Հայտարարություն

11.07.2023

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված 
ստորաբաժանումների համայնքային ծառայության  թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման

 

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղումներով կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am` հայտարարությունների բաժին)։
* * *
  Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

 * արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային    տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
          * մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
         
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
         
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 և հ. 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 135,  (011) 514 229, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 131, (010) 515 132, (010) 515 133 ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00 – 16:00 (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։