Պահոց

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

02.09.2026

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝

•    ՀՀ քաղաքացիություն
•    Բարձրագույն կրթություն 
•    Առնվազն տասը տարվա անգլերեն լեզվով թարգմանչի կամ մանկավարժական գործունեության ընդհանուր փորձ. 
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (այսուհետ՝ վարչության պետ) հանձնարարությամբ մասնակցում է արտասահմանյան քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատման և զարգացման աշխատանքներին.
•    իրականացնում է ստացված և առաքվող փաստաթղթերի թարգմանությունը.
•    վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է տարբեր ոլորտների միջազգային փորձի և ներդրումային ծրագրերի ուսումնասիրման աշխատանքներին.
•    բացահայտում, վերլուծում և գնահատում է իր գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ աջակցում է այդ աշխատանքների կատարմանը։

Անհրաժեշտ հմտությունները՝

•    Վերլուծական մտածողություն.
•    Հաղորդակցման հմտություններ.
•    Ժամանակի կառավարում.
•    Կոնֆլիկտի կառավարում
•    Համակարգչային բարձր գիտելիքներ. 

Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 3-ը ժամը՝ 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: