Պահոց

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

27.07.2026

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ 
-Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝

•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի գերազանց իմացություն
•    Սպասարկման ոլորտում և առողջապահության բնագավառում աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն. 

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝

•    Մեթոդական օգնություն է ցուցաբերում Երևանի ենթակայության առողջապահական ընկերություններին՝ իրենց կողմից մատուցվող բժշկական ծառայությունների համակարգման, առողջապահական ծրագրերի իրականացման աշխատանքների  նկատմամբ.
•    մասնակցում է առողջապահության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներին, արդյունքների մասին զեկուցում՝ քաղաքապետին.
•    բացահայտում, վերլուծում և գնահատում է իր գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ աջակցում է այդ աշխատանքների կատարմանը։

Անհրաժեշտ հմտությունները՝

•    Բիզնես կառավարում.
•    Վերլուծական մտածողություն.
•    Հաղորդակցման հմտություններ.
•    Ժամանակի կառավարում

Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը ժամը՝ 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: