Պահոց

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

17.06.2026

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն
•    Բարձրագույն իրավաբանական կրթություն 
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝

•    Իրականացնում է 1-05 հեռախոսահամարով և «Ակտիվ քաղաքացի» հավելվածով ստացված տեղեկատվության հիմքով գրանցված գործերի կատարման հավաստիության ստուգումը 
•    Իրականացնում է  տեղատեսություններ, նկարահանումներ՝ արդյունքների մասին զեկուցում աշխատակազմի քարտուղարին.
•    Իրականացնում է համապատասխան իրավական ակտերի վերլուծություն.

Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հունիսի 22-ը՝ ժամը՝ 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: