Երևանի քաղաքապետարան առցանց դիմում գրելու համար գործում է Արագ դիմում ձևաչափը:
Առանց ոլորտային ուղղվածության դիմումներ գրելու, կենցաղային բնույթի խնդիրներ և առաջարկներ հայտնելու համար կարելի է լրացնել բոլոր պարտադիր դաշտերը և կցել անձը հաստատող փաստաթուղթ։
Լրացման սահմանված ձև ունեցող դիմումների դեպքում, որոնք ներկայացված են Մեկ պատուհան բաժնում, անհրաժեշտ է լրացնել դիմումի ֆայլը, ստորագրել այն, կցել դիմումը և այլ համապատասխան փաստաթղթեր։
Առցանց դիմումը ուղարկելուց հետո քաղաքացին ստանում է էլեկտրոնային նամակ, որտեղ նշվում է դիմումի ծածկագիրը: Այս փուլում դիմումը անցնում է ստուգման համապատասխան գործընթաց և մուտքագրվում է հաջորդ աշխատանքային օրը, որի մասին քաղաքացին ստանում է ծանուցում:
Քայլ 1. Ընտրել դիմումը ոլորտային խմբերում ներկայացված տեսակներից:
Յուրաքանչյուր դիմումի համար ներկայացված է՝ ձևաթուղթ, կից փաստաթղթերի ցանկ, կատարման ժամկետ և առցանց դիմումի հղում:
Որոշ դիմումների համար կցված են նաև ուղեցույցներ, անհրաժեշտ տեղեկատվության հղումներ և դիմումի լրացված օրինակներ:
Քայլ 2. Բեռնել դիմումի PDF ֆորմատի ձևաթուղթը, լրացնել տեղեկատվությունը և ստորագրել՝ կիրառելով էլեկտրոնային ստորագրություն:
ՆՇՈՒՄ. Էլեկտրոնային ստորագրության առկայությունն առցանց դիմումի ընդունման համար պարտադիր է համաձայն ՀՀ Կառավարության N 572-Ն որոշման Էլեկտրոնային ստորագրության տրամադրման և ակտիվացման կարգին կարող եք ծանոթանալ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի»՝ (ԷԿԵՆԳ), կայքում:
Քայլ 3. Մեկ պատուհան բաժնի ոլորտային խմբերում ընտրված դիմումի պատուհանում սեղմել "Ուղարկել առցանց դիմում" հղմանը:
ՏԱՐԲԵՐԱԿ Ա - Ընտրել "Ֆիզիկական անձ" կամ "Իրավաբանական անձ" դաշտերից մեկը, լրացնել / * / - նշված պարտադիր դաշտերը և կցել անհրաժեշտ ֆայլերը:
ՏԱՐԲԵՐԱԿ Բ
Ընտրել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անձի նույնականացման տարբերակը, որը ներառում է նույնականացման քարտով, բջջային հեռախոսով և սմարթ սարքով մուտքի լուծումները։ Տարբերակներից որևէ մեկով նույնականացման գործընթացն հաջողությամբ անցելուց հետո Դուք վերադառնում եք Առցանց դիմումի էջ՝ շարունակելու Ձեր գործողությունները, որտեղ արդեն լրացված են Ձեր անձնական տվյալները:
ՆՇՈՒՄ. Լրացված և ստորագրված դիմումի կցվող ֆայլի ֆորմատն է՝ PDF, այլ կից ֆայլերի ֆորմատը՝ PDF և JPEG, մեկ ֆայլի առավելագույն ծավալը ՝ 50 MB