Առողջապահության վարչություն
Հավելված հ.2
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704 -Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը առողջապահության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են առողջապահության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը
1) ապահովում է քաղաքապետարանի առողջապահական ընկերությունների կողմից պետական առողջապահական ծրագրերի իրականացումը՝ սահմանելով հսկողություն դրանց կատարման նկատմամբ և ներկայացնում է առաջարկություններ դրանց կատարելագործման ուղղությամբ.
2) կառավարում է Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեությունը.
3) վերլուծության է ենթարկում Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ՝ արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ.
4) առաջարկություններ է մշակում.
ա. Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների վերակազմավորման կամ լուծարման վերաբերյալ և ներկայացնում է քաղաքապետին օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար.
բ. Երևանի բյուջեով նախատեսված ֆինանսավորման ուղղությունների վերաբերյալ և վերահսկում է Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների կողմից դրանց նպատակային կատարումը.
5) վերլուծության է ենթարկում Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի կառուցման, վերակառուցման և ընթացիկ շինվերանո-րոգման աշխատանքների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ այդ ուղղությամբ.
6) ուսումնասիրում և միջոցներ է ձեռնարկում բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ.
7) վերահսկում է առողջապահական ընկերությունների կողմից բնակչության անվճար բժշկական օգնության իրականացումը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետին ներկայացնում է առաջարկություններ արձանագրված թերությունների ուղղությամբ.
8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է հիգիենիկ և հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին՝ Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող հրամանների գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
10) ներկայացնում է առաջարկություններ Երևանի ենթակայության առողջապահական ընկերությունների տնօրենների խրախուսման, կարգապահական տույժերի վերաբերյալ.
11) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 23 առողջապահական ընկերություն:
2025թ. հունվարի 1-ից հունվարի 31-ը քաղաքացիների բուժսպասարկման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն
1. Հաշվետու ժամանակահատվածում Երևանում ծնվել է 1632 երեխա՝ 854 տղա, 778 աղջիկ:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 167646:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Երևան քաղաքի հաշմանդամ և քրոնիկ հիվանդ երեխաներին և նրանց ուղեկցողներին տրամադրվել է առողջարանային- վերականգնողական բուժման 30 ուղեգիր:
1. Դժվարամատչելի ծառայություններ
• Երևան համայնքի բնակիչների համար բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման նպատակով 2024 թվականներին տրամադրվել Է 99.340 մլն դրամի թվով 74 կոնտրաստավորմամբ և առանց կոնտրաստավորման 29 կոմպյուտերային տոմոգրաֆիայի, թվով 109 մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի, 80 մամոգրաֆիայի ծառայություն, թվով 116 կորոնարոգրաֆիայի ծառայությունը և 2023 թվականին նշված ծառայություններին ավելացել է սրտի՝ 1 դեղապատ ստենտով ստենտավորման ծառայությունը և տրամադրվել է թվով 95 ուղեգիր: Նշված ծրագրերը կրում են շարունակական բնույթ:
2. Առողջության կենտրոնների վերանորոգումներ
• Առողջապահության ոլորտի գերակա խնդիրներից է համարվում առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը: «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում կատարվել են թվով 4 բուժհաստատությունների, այդ թվում՝ Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն ՓԲԸ, Երևանի «Ավան» առողջության կենտրոն ՓԲԸ, «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության «Նորք Մարաշ» ստորաբաժանում և Երևանի «Բաղրամյան» ԱԿ ՓԲԸ-ի «Կիլիկիա» ստորաբաժանման հիմնանորոգում, ընդամենը՝ 1,2 մլրդ դրամի հիմնանորոգման աշխատանքներ:
3. Սարքավորումներ
• Երևանի ենթակայության առողջապահական հաստատությունների վերազինման շարունակականության և Երևանի բնակչությանը որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով 2024թ. հատկացվել է 205 մլն դրամի ֆինանսական օգնություն՝ Երևան քաղաքի համայնքի բյուջեյից:
4. Բժշկական կենտրոններ
Երևան ԲԿ
• տեխնիկական վերազինում
2024 թվականին կազմակերպությունը ձեռք է բերել 422.507.160 դրամի սարքավորումներ այդ թվում՝ համակարգչային տեխնիկա և գույք, որից՝ 300.000.000 ՀՀ դրամ ձեռքբերումը ֆինանսավորվել է համայնքի կողմից, իսկ 122.507.160 ՀՀ դրամի ձեռքբերումը իրականացվել է սեփական միջոցների հաշվին։
• նոր ծառայությունների ներդրում
2024թ. ընթացքում «Երևան» բժշկագիտական կենտրոնում ներդվել են նոր ծառայություններ (համակարգչային շերտագրման ծառայություն, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայություն, ալերգիոլոգիական ծառայություն, օրթոպեդիկ ծառայություն, բժշկական կազմակերպությունից դուրս նմուշառման և նմուշների տեղափոխման ծառայություն)
• Ներդրվել է DST-Health բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգը
• տեղադրվել է նոր անգիոգրաֆիկ սարք
• շինարարական և վերանորոգման աշխատանքներ (աչքի կլինիկայի մասնաշենքերը, 5-րդ մասնաշենքի տանիքը, վիրահատարանը, ասֆալտապատվել է բակը, առանձնացվել և հիմնանորոգվել է լաբորատոր-ախտորոշիչ բլոկը, առանձնացվել և վերանորոգվել Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի ծառայությունը) Շինարարական ծախսերը կազմել են 18.938.000 ՀՀ դրամ:
Սուրբ Աստվածամայր ԲԿ ՓԲԸ
2024 թվականի ընթացքում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը գրանցել է մի շարք ձեռքբերումներ, որոնք վերաբերում են ինչպես անձնակազմի կարողունակությունների և արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացմանը:
• բժշկական կենտրոնը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ՝ կապիտալ վերանորոգում, նորագույն սարքավորումների ձեռք բերումով (ՖԷԳԴՍ (ֆիբրոէզոֆագոգաստորոդուոդենոսկոպ) սարքով , վիրահատարանի ԷՕՓ-ը(ը (էլեկտրոնային օպտիկական փոխակերպիչ), երեխաներին ավելի անվնաս միջամտություն իրականացնելու համար:
• հագեցվածվածության ապահովում, ժամանակակից շենքային պայմաններ և մատուցել արդի բժշկական ստանդարտներին համապատասխան բուժօգնություն:
• ընդունարանում կառուցվել են նեղ մասնագետների կողմից զննման և խորհրդատվության համար սենյակներ, սպասասրահ
• հիմնանորոգվել և կահավորվել են մեկուսարանը և նորածնային պաթոլոգիայի բաժանմունքը, ինչպես նաև արյան փոխներարկման կետը
• վերանորոգվել է ախտաբանաանատոմիական բաժանմունքը և համալրվել նոր միկրոտոմ սարքով
• կարգավորվել են հիվանդանոցի ընդունարանի մուտքի ճանապարհները
• անհետաձգելի (Էմերջենսի) բուժօգնության բաժանմունքի ներդնումը
• բացվել և շահագործման է հանձնվել 24-ժամյա ԷԷԳ մոնիտորինգի կաբինետը:
• «NEUROKIDS» ամերիկյան կազմակերպության հետ կնքվել է փոխհամագործակցության հուշագիր, որի շրջանակներում նվիրաբերվել են
• սարքավորումներ և գործիքներ նեյրոէնդոսկոպիկ վիրահատություննների համար
• ներդրվել է ներքին HiCare բժշկական փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը:
«Նորք Մարաշ» ԲԿ ՓԲԸ
• ՆՄԲԿ 30-ամյակին նվիրված գիտաժողով, բուժքույրական սեկցիայի արդյունավետ ներառմամբ
• “Մեկ սիրտ – Հայաստան” հիմնադրամի հիմնում և գործարկում
• Բուժքույրական շարունակական ուսուցողական ծրագրի շրջանակում երկարատև պառկած հիվանդի բուժքույարական խնամքի գործելակարգեր դասընթացի իրականացում
• Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության կազմակերպչական հարցերի բարելավում՝ մշտական ղեկավարի պաշտոնի հաստատումով
• Կոնֆերանսներին ներանոթային վիրահատությունների /Online/ հեռարձակում Հնդկաստան և ՌԴ տարեկան 2 անգամ
• Մինիվազիվ աորտոկորոնար շունտավորում
• Պերիֆերիկ անոթների ռոտաբլացիոն վիրահատություններ
• Սրտի զարկերակների ռոտաբլացիա
• Մոնղոլիայում կատարվել է 20 առիթմոլոգիական վիրահատություն՝ 20 աբլացիա 2 այցով ՝ 10 վիրահատություն 1 այցին և 10 վիրահատություն հաջորդ այցի ժամանակ:
5. «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ
• Պլանշետների ձեռքբերում և ներդնում, անցում կանչի թերթիկների էլեկտրոնային լրացման
• Արտահագուստի ձեռքբերում (ամառ ձմեռ)
• 1-03 օպերատիվ ծառայությում 2 այլընտրանքային գծի ձեռքբերում
• Ֆինանսական վիճակի բարելավում (ծառայողական մեքենաներից հրաժարում) նախորդ տարվա համեմատ
• Աշխատավարձերի բարձրացում (Վարորդներ,Կարգավար բուժքույրեր,օպերատիվ ծառայության ավագ բժիշկներ,Սանիտար հավաքարարներ միջինում 10%-ով)
• Տանքիների վերանորոգում
6. Թվայնացում
Ամբուլատոր քարտերի թվայնացումը Երևան քաղաքում 60-70% -ի սահմաններում արդեն կատարված է:
7. Ծրագրեր
• Երևանի առողջապահության և հանրակրթության վարչությունների մասնագետների այց 190 դպրոց ՍՌՀ վարակներով պայմանավորված:
• Երևանի առողջապահության , մշակույթի և տուրիզմի վարչությունների համատեղ ծրագիր՝թվով 26 արվեստի և երաժշտական դպրոցներում:
• ԱՀԿ-ի ծրագրերի շրջանակներում Երևանի դպրոցական բուժքույրերի կրթում-վերապատրաստում:
• Թվով 162 մանկապարտեզներում բ/ք անձնակազմի վերապատրաստում:
• «Տիգրան Մեծ» ԱԿ -ում առողջապահական գրարիտության կենտրոնի բացում/ ԱՀԿ-ի աջակցությամբ:
• «Թվային առողջապահություն և առողջապահական տեղեկատվական համակարգային հեռանկարներ» թեմայով այց Կոպենհագեն:
• «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ծրագրի շրջանակներում« Հեպատիտ Ց -ի պարզեցված մոդել » ծրագրի ամփոփում:
• «HENAR» բարեգործական հիմնադրամի հետ «Երևան պաշտպանված քաղաք» ծրագրի իրականացում:
• «Ավան» առողջության կենտրոնի բացում:
• ԱՀԿ-ի եվրոպական կենտրոնի առաջատար փորձագետների այց «Ավան» ԱԿ ԱԱՊ ոլորտի ուսունասիրությունների, բարեփոխումների, նոր մոդելի ներդրմանը աջակցելու նպատակով:
• ՄԱԿ-ի միջազգային կազմակերպության ԱՄԿ/աշխ, միջազգային կազմակերպություն/ հետ համատեղ ծրագիր աշխատանքային կարգավորման մոդելի ներդրում բուժհաստատություններում:
• «Տարեցների երկարակեցության միջազգային»օրվան նվիրված բաց դռների օրեր Երևանի 5 ԱԿ-ներում:
• «Հանրային իրազեկման արշավ» նվիրված գլխացավերի հիմնախնդրին Երևանի քաղաքապետարանի առ վարչությունը համակազմակերպիչ:
• Ֆրանսիայի Նիս քաղաքում 4 բժիշկ-մասնագետների վերապատրաստում:
• Դիմում- բողոքների վերլուծություն
• City Cancer Challenge միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հուշագրի կնքման բանակցություններ՝ Երևան քաղաքը City Cancer Challenge ցանցին միանալու, միջազգային չափորոշիչներին համապատասխան քաղցքեղի բուժման և խնամքի ծառայությունների մոդելի ներդրման ուղղությամբ:
• «Լռության ձայն» Հասարակական կազմակերպության հետ«Բուժաշխատողների վերապատրաստում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփման էթիկա» ծրագրի իրականացում՝ լսողական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու նպատակով:
• Հավատարմագրային կառավարման հանձնված «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ բուժհաստատությունները այլևս գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:
• Այց ԱԿ կանանց կոնսուլտացիաներ աշխատանքային խմբով- խնդիրների վերհանում, շտկոմ:
• Դեղագործական ընկերությունների կողմից գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, համագործակցություն:
• Կադրային բարեփոխումների քաղաքականություն
• Կառուցապատման և զարգացման Եվրասիական բանկի ծրագրերի շրջանակներում նախատեսվում է թվով 6 բուժհաստատությունների վերանորոգման աշխատանքներ
• Առողջապահության վարչության կողմից համակարգվել և շարունակվում են համակարգվել Երևանում պատվաստումային գործընթացը, առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերը և բնակչության սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկումը:
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող ծառայությունների տեսակների)
1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
2. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
3. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
4. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով.
5. Մինչև 18 տարեկան երեխաներ.
6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
7. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում.
8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք.
9. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
11. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
12. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.
13. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
14. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
15. Բռնադատվածներ.
16. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
17. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
19. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում):
20. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը։
21. Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
22. Դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առողջապահության վարչություն