...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Զարգացման ծրագրեր
  3. Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր»
Տեղական բաց կառավարման գործընկերություն Էներգիայի օրերը Երևանում Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր Տնային տնտեսությունների շրջանում Կանաչ քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հետազոտություն Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր» «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր

Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9–ի հ.204-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետարանը, միանալով Եվրոպական միության «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչև 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան: 

Ներկայումս կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սղությունը, քաղաքային բնակչության թվի աճը և բարելավման կարիք ունեցող էկոմիջավայրը խնդիր է բոլոր քաղաքների համար ողջ աշխարհում: 
Երևանը կարևորում է այս խնդիրը և պատահական չէ, որ քաղաքը, ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստում են արտանետումների կրճատմանը և էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանը: 
Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը /ԿԷԶԳԾ/ մշակվել է քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ հետ համատեղ:
Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնց իրականացումը կհանգեցնի էներգետիկ ռեսուրսների սպառման նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և բնական միջավայրի բարելավմանը։ Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ քաղաքային տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային, ինչպես նաև բնակելի շենքերում, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: 
Այդ նպատակով գույքագրում և ուսումնասիրություն է կատարվել քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է էներգառեսուրսների զգալի սպառում և հետևաբար նաև արտանետումներ։ Գույքագրման արդյունքների հիման վրա գնահատվել է էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ներուժը, կազմվել է ջերմոցային գազերի (հիմնականում ածխաթթու գազ) արտանետումների բազային կադաստրը: Վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետի 2014թ. դեկտեմբերի 25–ի հ.1090-Ա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
Քանի որ, Ծրագրի մշակման ուղեցույցների և մեթոդաբանության համաձայն որպես ելակետային պետք է ընտրել ամենավերջին տարին, որի համար առկա է բավարար որակի վիճակագրություն, ուստի Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» ելակետային տարի է ընտրվել 2012 թվականը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին մանրամասն էներգետիկ հաշվեկշիռը կազմվել է 2012 թվականի համար: 
ԿԷԶԳԾ-ում դիտարկվել են այն ոլորտները, որտեղ առաջարկվող միջոցառումների իրականացման համար կան համապատասխան ռեսուրսներ, առկա է տեղական գործընկերների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունը։ Նախատեսվում է նաև աշխատանքներ իրականացնել բնակչության թիրախային խմբերի և անհատ քաղաքացիների հետ՝ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև համապատասխան ծրագրերում վերջիններիս ներգրավման նպատակով: 
Ծրագրիը բաղկացած է 11 բաժիններից, որոնցում ներկայացված է համապատասխան ոլորտի էներգասպառման և արտանետումների մակարդակը, ինչպես նաև մեղմման միջոցառումներն՝ ուղղված էներգասպառման կրճատմանը և ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելմանը: 
Ընդհանուր առմամբ ելակետային տարվա համար ջերմոցային գազերի արտանետումները կազմել են շուրջ 920.000 տոննա, իսկ 2020թ. համար կանխատեսվողը՝ 1.150.000 տոննա: Համայնքային ենթակայության և համակարգման բոլոր ոլորտներում ելակետային 2012 թվականից իրակացված, շարունակվող և նախատեսվող ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում Երևանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել շուրջ 21%-ով, որը համարժեք է 237.000 տոննա C02–ի՝ միաժամանակ հանգեցնելով էներգասպառման 16% նվազեցման:

Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»  2016թ. հունիսի 24-ին հաստատվել է Երևան քաղաքի ավագանու N 558-Ն որոշմամբ և ներկայացվել Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնի դիտարկմանը: Վերջինս ուսումնասիրել և հաստատել է ծրագրի համապատասխանությունն ընդունված մեթոդաբանությանը:

 

ԿԷԶԳԾ-ում նախանշված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվել և Եվրոպական հանձնաժողովի «CoM-DeP» ծրագրի շրջանակներում դրամաշնորհային ֆինանսավորման է ներկայացվել «Երևան. արևային համայնք» ծրագիրը: Այն ներառում է ԿԷԶԳԾ-ում նախատեսված 7 միջոցառում: Որպես միջնաժամկետ թիրախներ դրանք նախատեսված են նաև Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում: 
Դրամաշնորհային հայտի ներկայացման ուղեցույցերի և ընթացակարգերի համապատասխան առաջին փուլով ներկայացվել է ծրագրի հայեցակարգը, որի հաստատումից հետո երկրորդ փուլով գնահատման է ներկայացվել ծրագրի ամբողջական փաթեթը՝ համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով: Վերջին փուլի ընթացքում գնահատվել է քաղաքապետարանի ֆինանսական կարողությունները ծրագրի իրականացման առումով, որը նույնպես հաջողությամբ հաղթահարվել է: Մշակված ծրագիրը հաջողությամբ հաղթահարել է բոլոր փուլերը, որի արդյունքում 2017 թվականի դեկտեմբերին 27-ին Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև ստորագրվել է դրամաշնորհային պայմանագիր՝ «Երևան. արևային համայնք» ծրագրի իրականացման վերաբերյալ, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 13.02.2018թ. հ.111-Ա որոշմամբ:

 

 

 

Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք