Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

13 փետրվարի 2024թ.  N 75-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

             Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, հիմք ընդունելով  Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ի առաջարկությունը՝
            Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
1.    Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցների» ՓԲԸ-ից որպես նվիրատվություն ընդունել սեփականության իրավունքով /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.07.2009թ. հ.2531736 վկայական/ ընկերությանը պատկանող Հալաբյան փողոցի հ.31/2 հասցեում գտնվող 1356.0քմ մակերեսով հողամասը ու 374.8քմ մակերեսով շինությունը և թվով 3 ավտոմեքենաները՝ համաձայն կից հավելվածի
2.    Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը: 

 

          ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. փետրվարի 13
      Երևան