Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


18 հոկտեմբերի, 2022 թվական N 651-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՀԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության:
2. Հաստատել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
3. «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել՝ միացնելով սույն որոշման 1-ին կետով անվանափոխված «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սահմանել, որ «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սահմանված կարգին համապատասխան ապահովել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության անվանափոխման և «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացների իրականացումը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

2022թ. հոկտեմբերի 19
Երևան