Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

15.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


13 սեպտեմբերի, 2022 թվական N 623-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԻ
ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N496-Ն և N497-Ն որոշումները, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի 24-րդ մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 29-ի N1/Ա-7 եզրակացությունը և իրավասու պետական կառավարման մարմինների համաձայնությունները`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին» N 303-Ա որոշումը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. սեպտեմբերի 13
Երևան