Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026թ. N 579-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 594-րդ և 597-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Կոֆֆենետ» և «Արարշին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների առաջարկությունները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Կոֆֆենետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 7, ինչպես նաև Նալբանդյան փողոց 23/1 հասցեներում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված և սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Արարշին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 3/3, Իսահակյան փողոց 3/4 և Իսահակյան փողոց 3/5 հասցեներում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված և սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը՝ Ընկերությունների հետ կնքելով սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրերը:
4. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անշարժ գույքերի (այսուհետ՝ Գույք) նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո իրականացնել Գույքերի տնօրինմանն ուղղված ցանկացած գործողություն (այդ թվում՝ քանդել (ապամոնտաժել) դրանք):
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մայիսի 7
Երևան