Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


07 մայիսի 2026թ.  N 576-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով  սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցից սկսվող և գերեզմանատան հարակից տարածքով մինչև Էզրաս Հասրաթյան փողոց հասնող ճանապարհահատվածն անվանակոչել վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանի անվամբ՝ «Համլետ Թամազյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մայիսի 7
      Երևան