Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


07 մայիսի 2026թ.  N 574-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ
 ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով  սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 9-րդ փողոցն (զուգահեռ է Ազատ Շերենցի փողոցին, հասնում է Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանի անվամբ՝ «Գրիգոր Խանջյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                             ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մայիսի 7
      Երևան