Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


07 մայիսի 2026թ.  N 573-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի
N 106-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N106-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`      ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մայիսի 7
      Երևան