Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026թ. N 572-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված դիմումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Նալբանդյան փողոցի հ.50 շենքի հ.հ.180 և 181 հասցեներում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.08.2002թ. հ.հ.504306 և 504310 վկայականներ) 464.0քմ և 257.0քմ մակերեսով տարածքների համար «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի հետ 03.05.2021թ. կնքված անհատույց օգտագործման հ.հ.1572 և 1574 պայմանագրերի գործողության ժամկետները սահմանել մինչև 2031 թվականի մայիսի 1-ը:
Երևանի քաղաքապետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրերի կնքման գործընթացը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մայիսի 7
Երևան