Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


07 մայիսի 2026թ.  N 571-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով.
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
    1. «Կոֆֆենետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատել Երևան քաղաքի վարչական տարածքի Նալբանդյան 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 105քմ, Նալբանդյան 23/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 165քմ և Իսահակյան 7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1552.07քմ հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերով սահմանված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին և մինչև վարձակալության պայմանագրերի դադարումը չվճարված վարձակալության վճարների և դրանք պայմանագրերով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից:
    2. Արարշին գրուպ սահմանափակ պատասխամատվությամբ ընկերությանն ազատել Երևան քաղաքի վարչական տարածքի  Իսահակյան 3/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 480.86քմ, Իսահակյան 3/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 135.9քմ և Իսահակյան 3/5  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 49.37քմ հողամասերի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրերով սահմանված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին և մինչև վարձակալության պայմանագրերի դադարումը չվճարված վարձակալության վճարների և դրանք պայմանագրերով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                       ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մայիսի 7
      Երևան