Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026թ. N 563-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈԻՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Քանդակագործ Մասիմո Լիպպիից որպես նվիրատվություն ընդունել «Խաղաղության սեղան» մարմարե քանդակը:
2. Տալ համաձայնություն քանդակագործ Մասիմո Լիպպիի «Խաղաղության սեղան» մարմարե քանդակը Երևանի Անգլիական այգում տեղադրելուն՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մայիսի 7
Երևան