Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026թ. N 561-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն հայ անվանի գրող ու մտավորական Կոստան Զարյանի 140-ամյակի առթիվ դիմաքանդակի տեղադրմանը Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ -Նովայի պողոտայի խաչմերուկում՝ «Վանեցի աղջիկ»-ը քանդակից 15 մետր դեպի վերև ընկած հատվածում՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մայիսի 7
Երևան