Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2026թ. N 507-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2021թ. h.09122021-01-0408 /գաղտնաբառ` WTJRDWGMWFBF/ վկայական) Փ. Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի, 1-ին հարկի, 107.12քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2031 թվականի ապրիլի 1-ը ժամկետով տրամադրել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մարտի 12
Երևան