Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2026թ. N 505-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N463-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների (մասերի) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է հիմք ընդունելով դրանց գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի կողմից օրենքով, սույն կարգով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով չնախատեսված դեպքերում և կարգով այլ անձի կամ անձանց բնակարանների, բնակելի տների կամ բնակելի տարածքների գնման վկայագրերի տրամադրումն արգելվում է՝ բացառությամբ 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման դեպքերի:».
3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. Գույքի գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան (բացառությամբ չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի): Գնահատումը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:
4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 6-8-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մարտի 12
Երևան