Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


12 մարտի 2026թ. N 504-Ա

ՈՐՈՇՈՒՄ

«ԵՐԵՎԱՆԻ Հ.65 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
 ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ 
ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին և 5-րդ մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Երևանի հ.65 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն): 
2. Սահմանել, որ Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
1) յուրաքանչյուր սանի կրթության կազմակերպումը նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու կամ նախադպրոցական ծառայություններ մատուցելու միջոցով։
 2) յուրաքանչյուր սանի տարիքային և զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումը։
3. Կազմակերպությանը թույլատրել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
          1) լրացուցիչ վճարովի կրթական ծառայությունների կազմակերպում.
          2) մարզաառողջարարական ծառայությունների կազմակերպում.
          3) զարգացման շեղումներով երեխաների համար հոգեբանական, շտկողական ծառայությունների կազմակերպում, իսկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով՝ միայն լիցենզավորման հիման վրա:
4. Սահմանել, որ կազմակերպությանն անորոշ ժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի  Դավթաշենի 5-րդ փողոց 2/2  հասցեում գտնվող 1216.75 քմ շենքը և  0.251861 հա հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  N 18102024-01-0265 վկայական):
5. Հաստատել «Երևանի հ.65 մսուր-մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

       ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                             ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2026թ. մարտի 12
      Երևան