Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 հոկտեմբերի 2025թ. N 441-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՏԱՐՈՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետով, 56-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Երևան քաղաքի 2807-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար հայ նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 23
Երևան