Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


26 դեկտեմբերի, 2023 թվական N 44-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ
 ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.     Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
2.    2023 թվականի հուլիսի 7-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 687-Ն որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար նախատեսված տեղական վճարը վճարված լինելու դեպքում oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան շինարարության թույլտվության տրամադրման համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը նվազեցվում է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար սահմանված տեղական վճարի գումարի վճարված չափին համամասնորեն:
3.    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս շինարարության թույլտվության՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4.    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում մակերեսի ավելացում նախատեսող փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց արդյունքում նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի վճարման ենթակա գումարը գերազանցում է մինչև տվյալ փոփոխություն կատարելը վճարված տեղական տուրքի դրույքաչափը՝ նոր շինարարության թույլտվություն տրամադրելիս՝ 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ ընդհանուր մակերեսի համար հաշվարկված տեղական տուրքի չափի 80 տոկոսի չափով:
5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: 

 

       ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2023թ. դեկտեմբերի 26
      Երևան